Broadcasted by "Medic Health Group"
MEDIC HEALTH MAGAZINE

HomeAbout Us"Be Healthy"  ONLINE  Magazine"Take care Of  Your Health"  NEWSPAPERLinks

Մեր նպատակն է աջակցել առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, նպաստել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը: 
“Medic Health Magazine” ընկերությունը և www.medichealthmagazine.com էլեկտրոնային կայքը հիմնադրվել են են “Medic Health Group” հասարակական կազմակերպության կողմից: “Medic Health Magazine” ընկերության և www.medichealthmagazine.com էլեկտրոնային կայքի հիմնական նպատակն է աջակցել առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը: “Medic Health Magazine” ընկերությունը և www.medichealthmagazine.com էլեկտրոնային կայքը համատեղ հրատարակում են երկու պարբերական, որոնցից մեկը՝ «Եղիր Առողջ» ամսագիրն է: Ամսագիրը ընթերցողին հասանելի է www.medichealthmagazine.com կայքի միջոցով ՝ էլեկտրոնային տարբերակով, յուրաքանչյուր ամիս: Ամսագիրը երկու լեզվով է ՝հայերեն և անգլերեն: Ամսագիր հիմնական թեմատիկային ծանոթանալու համար այցելեք www.medichealthmagazine.com կայքի «Եղիր Առողջ» էլեկտրոնային ամսագիրը էջը: Հաջորդ պարբերականը՝ Հետևի՛ր Առողջությանդ ամսաթերթն է, որը տպագիր տարբերակով լույս կտեսնի յուրաքանչյուր ամիս Լոս Անջելոսում և անվճար կտարածվի հայ և օտարերկրյա լոսանջելոսաբնակների շրջանում: Տպագիր ամսաթերթը նույնպես լույս է տեսնում երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ամսաթերթի հիմնական թեմատիկային ծանոթանալու համար այցելեք www.medichealthmagazine.com կայքի  Հետևի՛ր Առողջությանդ ամսաթերթ էջը: 
Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր տարբերակում բացի խմբագրակազմի պատրաստած և այլ բժշկական կայքերից համապատասխան հղմամբ խմբագրված հոդվածներից, իրենց հոդվածներով, քննարկումներով , կամ առաջարկներով կարող է հանդես գալ յուրաքանչյուր անձ՝ աշխարհի ցանկացած անկյունից, այդ թվում բժշկության ոլորտի անդամներ՝ բժիշկներ և բժշկական ոլորտի ուսանողներ: Հոդվածները և առաջարկները կարող եք ուղղարկել  medichealthgroup@gmail.com էլեկտրոնային հասցեին:


Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած հրապարակման հեղինակային իրավունքները պաշտպանված են: Տպագրված նյութերի աղբյուրները նշված են հղմամբ տվյալ կայքին կամ հեղինակին: www.medichealthmagazine.com կայքից և հրատարակած պարբերականներից մեջբերումները կամ հոդվածների ամբողջական օգտագործումը արգելվում է առանց համապատասխան հղում կատարելու հոդվածների աղբյուրին: