Broadcasted by "Medic Health Group"
MEDIC HEALTH MAGAZINE

HomeAbout Us"Be Healthy"  ONLINE  Magazine"Take care Of  Your Health"  NEWSPAPERLinks

Double click here to add text.
«Եղիր Առողջ»-ն էլեկտրոնային պարբերական է` հիմնադրված “Medic Health Group” հասարակական կազմակերպության կողմից: Պարբերականը երկու լեզվով է՝ հայերեն և անգլերեն: Բժշկության ոլորտի անդամները, այդ թվում խմբագրակազմը, բժիշկներ, բժշկական ոլորտի ուսանողներ, այս ամսագրում յուրաքանչյուր ամիս կներկայացնեն տարաբնույթ և հետաքրքիր հոդվածներ՝ բժշկության և առոջության հետ կապված հասարակությանը հուզող թեմաների մասին: Պարբերականը նպատակ ունի աջակցել առողջապահության համակարգի գործունեության արդյունավետության բարձրացմանը, իր գործունեությամբ նպաստել բժշկագիտության և գործնական բժշկության զարգացմանը, արդի չափանիշներին համապատասխան առողջապահական համակարգի կայացմանը և քաղաքացիական հասարակության ձևավորմանը: Նպաստել առողջության հարցերի վերաբերյալ իրազեկված հանրային կարծիքի ձեւավորմանը եւ զարգացմանը, ապահովել առողջապահության ոլորտում իրազեկությունը, խորհրդակցությունների անցկացումը եւ օժանդակության ցուցաբերումը, նպաստել կրթական չափանիշների բարելավմանը, ինչպես առողջապահության, այնպես էլ վերջինիս առնչվող ոլորտներում: Աջակցել բնակչության շրջանում հիվանդությունների կանխարգելման, առողջության պահպանման և բարելավման իրազեկմանը: Պարբերականում կարող եք գտնել Ձեզ հուզող այնպիսի թեմաներ ինչպիսիք են՝
Հիվանդություններ
Դեղորայք
Բժշկական նորություններ
Առաջին բուժօգնություն
Սեռական կյանք
Հոգեբանություն
Մայր և մանուկ
Առողջ սնունդ
Աոողջ ապրելակերպ
Մարմնի խնամք
Ակնաբանություն,
Նյարդաբանություն,
Ախտաբանական անատոմիա,
Արյունաբանություն
Իմունաբանություն,
Գաստրոէնտերոլոգիա
Լյարդաբանություն
Ինտենսիվ թերապիա
Համակարգային հիվանդություններ
Հոգեկան և վարքի խանգարումներ
Մանրէաբանություն
Ինչպես նաև առոջության հետ կապված հասարակությանը հուզող այլ թեմաներ:


Ինչպես էլեկտրոնային, այնպես էլ տպագիր տարբերակում բացի խմբագրակազմի պատրաստած և այլ բժշկական կայքերից համապատասխան հղմամբ խմբագրված հոդվածներից, իրենց հոդվածներով, քննարկումներով , կամ առաջարկներով կարող է հանդես գալ յուրաքանչյուր անձ՝ աշխարհի ցանկացած անկյունից, այդ թվում բժշկության ոլորտի անդամներ՝ բժիշկներ և բժշկական ոլորտի ուսանողներ: Հոդվածները և առաջարկները կարող եք ուղղարկել  medichealthgroup@gmail.com էլեկտրոնային հասցեին:

Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

Ցանկացած հրապարակման հեղինակային իրավունքները պաշտպանված են: Տպագրված նյութերի աղբյուրները նշված են հղմամբ տվյալ կայքին կամ հեղինակին: www.medichealthmagazine.com կայքից և հրատարակած պարբերականներից մեջբերումները կամ հոդվածների ամբողջական օգտագործումը արգելվում է առանց համապատասխան հղում կատարելու հոդվածների աղբյուրին:



ՄԱՅԻՍ  2016, # 2
ՀՈՒՆԻՍ 2016, # 3
ԱՊՐԻԼ  2016, # 1